ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սթոլթենբերգը կոչ է անում շարունակել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կոչ է արել ԱՄՆ-ին եւ ԵՄ անդամ երկրներին շարունակել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, մինչեւ Մոսկվան չկատարի Մինսկյան համաձայնությունների պահանջները:

Հիշեցնենք, ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Եվրամիությունը մարտի 10-ին որոշել էր եւս 10 ամսով երկարացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ Մոսկվայի գործողությունները շարունակում են վտանգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մյուս փաթեթը, սակայն, որի ժամկետը լրանում է հուլիս ամսին, կարող է չերկարաձգվել, քանի որ դրա համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր երկրների համաձայնությունը, այնինչ, Հունգարիան եւ Իտալիան արդեն հայտնել են, որ դեմ են Մոսկվայի դեմ պատժամիջոցները երկարաձգելուն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular