ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի հետ հարաբերությունները պետք է շարունակել որոշակի ձևակերպված օրակարգով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թեհրանում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին Թեհրանում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Իրանագետ Գարիկ Միսակյանի խոսքով՝ Թեհրանում կայանալիք եռակողմ՝ Թուրքիա-Իրան-Ադրբեջան ձևաչափով հանդիպման վերաբերյալ մինչև Բայրամովի այցը եղել էր հայտարարություն՝ Իրանի ԱԳՆ խոսնակի մակարդակով.

«Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան ընդհանուր հարաբերություններին և հայտարարություններին, ապա նախ իրանական կողմը բավականին շահագրգռված է տնտեսական ներկայություն ապահովելու Արցախից բռնազավթված տարածքներում և Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը միտված ձևակերպումը կարող է լինել հենց այս տեսանկյունից: Իրանի համար աշխարհաքաղաքական նշանակություն ունի ներկայությունն այս տարածաշրջանում, հատկապես իսրայելական և թուրքական ներկայությունը հաշվի առնելով: Մյուս կողմից՝ անվտանգության տեսանկյունից, Իրանի համար բավականին անհանգստացնող են և՛ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ անընդհատ խոսակցությունները, և՛ Իսրայել-Թուրքիա ակտիվությունը Ադրբեջանի տարածքում:

Տնտեսական բնույթի բավականին լավ համագործակցության կողքին Իրանի և Ադրբեջանի միջև մի քանի այլ խնդիրներ կան՝ կապված, ինչպես արդեն նշեցի իսրայելական ակտիվության հետ, Իրանի համար բավականին կնճռոտ հարց է ադրբեջանական ղեկավարության կրոնական քաղաքականությունը, ինչի վերաբերյալ վերջին շաբաթների ընթացքում իրանական մեդիա տիրույթում և տարբեր հոգևորականների հայտարարություններում կան շեշտադրումներ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Միսակյանը:

Անդրադառնալով երկկողմ և եռակողմ հանդիպումներից մեր ունեցած ակնկալիքներին՝ իրանագետը նշեց.

«Կարծում եմ՝ Իրանը չի կապում Իրան-Ադրբեջան հարաբերությունները Իրան-Հայաստան հարաբերությունների հետ, դրանք տարբեր ձևաչափերով են զարգանում: Ինչ վերաբերում է մեր ակնկալիքներին, դա ավելի շուտ կախված է հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործընթացում մեր կատարած աշխատանքից, որի վերաբերյալ բավականին շատ են խոսակցությունները, հայտարարությունները, հանդիպումները:

Կարծում եմ՝ պետք է որոշակի ձևակերպված օրակարգով շարունակել հարաբերությունները, հստակեցումներ տրվեն հյուսիս-հարավ տարանցման խնդրի շուրջ, քանի որ իրանական կողմը կարծես ցանկություն է արտահայտում ներգրավվելու շինարարական գործընթացում: Պետք է վերացվեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցի ժամանակ մատնանշված բյուրոկրատական խնդիրները: Այսինքն, եթե մենք ուզում ենք ակնկալիք ունենալ Իրանից, պետք է երկկողմ հարաբերությունները կառուցվեն բավականին լուրջ, արագացված գործընթացով, քանի որ մեր թշնամի պետության հետ Իրանն այլ խնդիրներ ունի լուծելու, մեզ հետ՝ տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացման»:

Մարիամ Նալբանդյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular