ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը հանդես կգա Հայաստանի Պրեմիեր լիգայում

ՍՊՈՐՏ

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է՝ երեկ մասնակցել է ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստին։

«Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվել է «Լեռնային Արցախի» նամակը, որում ակումբը, տրամադրելով լրացուցիչ տեղեկատվություն, դիմել էր Պրեմիեր լիգայում հանդես գալու համար: 

Մանրամասնորեն քննարկելով «Լեռնային Արցախ» ՖԱ հարցը՝ միաձայն քվեարկությամբ որոշել ենք թույլատրել «Լեռնային Արցախ» ՖԱ-ին մասնակցել Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանին:

Այսպիսով, Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանին կմասնակցեն հետևյալ 10 թիմերը՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Արարատը», «Ուրարտուն», «Նոան», «Վանը», ԲԿՄԱ-ն, «Շիրակը» և «Լեռնային Արցախը»»,- Ֆեյսբուքի էջում գրել է Հայրապետյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular