ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքագետը զգուշացրել է, որ Հայաստանը սպառնում է կրկնել Լիբիայի և Սիրիայի ճակատագիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ Հայաստանը հերթական Լիբիան կամ Սիրիան դառնալու ճանապարհին է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«2010 թվականի իրադարձություններից հետո, որը հայտնի է որպես «արաբական գարուն», քիչ թե շատ կայացած լիբիական պետությունն այժմ մասնատված է, քաղաքացիական պատերազմը շարունակվում է, և գերտերությունները և տարածաշրջանային խոշոր խաղացողները փորձում են տիրանալ այս երկրի տարբեր հատվածներին»,- հիշել է փորձագետը մեկնաբանելով Լիբիայի խորհրդարանի հրկիզումը։

Թուրքագետը նաև նշել է, որ այն պետություններից մեկը, որը Լիբիայում հեղաշրջումից հետո փորձում է տիրանալ երկրի որոշ հատվածներին, Թուրքիան է, և Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի այդ գործոնին։ «Դրանցից մեկը Թուրքիան է, որի հովանավորությունից օգտագործում են լիբիական քաոսի որոշ ուժեր, և այդ հովանավորությունը ոչ միայն քաղաքական է, այլ նաև ռազմական»,- նշել է քաղաքագետը։ «Այսօր մենք որպես պետություն, Լիբիա և Սիրիա դառնալու ճանապարհին ենք»,- ամփոփել է Գեղամյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular