Իրանի փողոցային նորաձևություն, որը կփոխի իրանուհիների մասին ձեր պատկերացումները (լուսանկարներ)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՓետրվարի մեկին նշվում է Հիջաբի համաշխարհային օրը: Առաջին անգամ այն տոնվել է 2013 թվականին` աշխարհին տեղյակ պահելու համար, թե ինչ նշանակություն ունի հիջաբ կրելը:
Իրանում հիջաբի մասին օրենքի վերաբերյալ շատ վիճաբանություններ են տեղի ունեցել: Boredpanda-ն գրում է, որ լրատվամիջոցները մեղավոր են իրանուհիներին տխուր և անզոր կերպարներով պատկերելու համար: Որոշ դեպքերում այս կերպարը կարող է համապատասխանել իրականությանը, սակայն սա ժամանակակից իրանուհու ամենաճշգրիտ նկարագությունը չէ:
Հիջաբ և գլխաշորեր կրող կանանց թույլ և դժբախտ լինելու մասին կարծրատիպերը կոտրելու համար Boredpanda-ն լուսանկարների հավաքածու է կազմել, որն ապացուցում է` այս կանայք կարող են երջանիկ, ինքնուրույն, գեղեցիկ և նորաձև լինել: