ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագահականի պահանջով փակվել է «Սերժ Սարգսյան» ֆեյսբուքյան էջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում Սերժ Սարգսյանի անունով բացված էջը նախագահականի պահանջով ժամեր առաջ փակվել է: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի խոսնակՎլադիմիր Հակոբյանը:
 — Պարոն Հակոբյան, երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում Սերժ Սարգսյանի անունով բացված էջն այսօր փակվել է: Արդյո՞ք դա նրա պաշտոնական էջն էր, եթե այո, ապա՝ ինչո՞ւ է փակվել:
 
— Նախագահի անունով բացված էջը կեղծ է, մեր կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, որոնց արդյունքում նշված կեղծ էջն արդեն իսկ հեռացվել է սոցիալական ցանցից:
 

— Ձեռնարկված միջոցներն օրինականության շրջանակո՞ւմ են եղել: 

— Բնականաբար, ֆեյսբուքի գրասենյակի հետ կապվել ենք: Հայտնել ենք, որ նշված էջը կեղծ է, որից հետո ֆեյսբուքից սահմանված կարգով էջը հեռացվել է:

 — Առաջիկայում Սերժ Սարգսյանը չի՞ ունենա պաշտոնական էջ սոցիալական ցանցում:
 

— Հնարավոր չեմ համարում, որովհետեւ այս տարիների ընթացքում դրա կարիքը չի եղել: Առաջիկայում էլ, ինձ թվում է, որ նման բան չի նախատեսվում:

Նշենք, որ «Սերժ Սարգսյան» անունը կրող ֆեյսբուքյան էջի գործարկումից հետո օգտատերերի ճնշող մեծամասնությունը սկսեց այդ էջում տեղադրված նկարների տակ տարաբնույթ մեկնաբանություններ թողնել՝ ընդհուպ հայհոյանքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular