ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքում. ՌԴ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Ալեքսեյ Զայցևը։

«Երեւանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքում։ Այժմ քննարկվում է տարածաշրջանում ճանապարհային և երկաթուղային կապերի բացումը, որը համապատասխանում է Ադրբեջանի, Հայաստանի և նրանց հարևանների շահերին»,- ասել է Զայցևը։
 
Նա նշել է, որ աշխատանքային խմբի համանախագահներն իրենք կտրամադրեն համապատասխան տեղեկատվությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular