ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյանին շոկային առաջարկ են արել. Հայկական Ժամանակ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Իշխանական վերնախա­վում քննարկվել է ԲՀԿ նախ­կին նախագահ Գագիկ Ծառուկյանին նորից պատգամավոր դարձնելու հարցը: Ընդ որում, նա 2017թ. ընտ­րություններին նորից պետք է ԲՀԿ համամասնական ցուցակով ներկայանա:

Ծառուկյանը, ճիշտ է, անցած տարվա փետրվարյան իրադարձություններից հետո հրաժարվել է «Բարգա­վաճ Հայաստան» կուսակցության նախագահ լինե­լուց, սակայն մինչ այժմ շարունակում է մնալ այդ կու­սակցության անդամը: Մեր տեղեկություններով, վեր­ջինիս անգամ առաջարկվել է ՀՀԿ ցուցակով պատգամավոր դառնալ, բայց նա չի համաձայնել:

Այնպես որ, նա կարող է ոչ միայն ընդգրկվել ԲՀԿ ցու­ցակ, այլեւ գլխավորել այն: Ի դեպ, իշխանությունը կարծում է, թե ԲՀԿ ցուցակում Ծառուկյանի ընդգրկ­վելը լուծում է եւս մեկ այդ կուսակցության ռեյտինգի հարցը, ինչը հայտնի իրադարձություններից հետո տուժել էր: Իշխանությունները մտածում են, որ 2017 թ. եթե Ծառուկյանը պետք է նորից պատգամավոր դառնա, էս ԲՀԿ-ն մտնի խորհրդարան, ապա այդ եր­կու հարցերը կարելի է մեկտեղել: Ծառուկյանը կդառ­նա պատգամավոր եւ իր անձով ընտրություններին որոշակի ռեյտինգ կբերի նաեւ ԲՀԿ-ին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular