ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության Նոբելյան մրցանակակրի երեսպաշտական մարդասիրությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Infoteka24.ru-ն գրում է, որ ռուսական «Նովայա գազետա» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը աճուրդում վաճառել է իր Խաղաղության Նոբելյան մրցանակը 103,5 միլիոն դոլարով։

Մուրատովը մտադիր է ամբողջ հասույթն օգտագործել պատերազմի արդյունքում փախստական ​​դարձած ուկրաինացի երեխաներին օգնելու համար։

Մուրատովի այս ժեստը կարելի էր ողջունել և գովաբանել, եթե չլիներ այն, որ նույն Մուրատովը ոչ մի բառ չի ասել ի պաշտպանություն 44 օր Ադրբեջանի ահավոր կրակի տակ, այդ թվում արգելված զինատեսակների,  գտնվող արցախահայ երեխաների մասին: Ավելին, նրա գլխավորած գործակալության թղթակիցը գտնվելով դաժան ագրեսիայի ենթարկվող Արցախում  հակահայկական հրատարակումներ էր պատրաստում, ինչի համար էլ ՀՀ ԱԳՆ-ի զրկվել էր նրան հավաստագրումից։

Հայ ժողովուրդը վաղուց է ընտելացել երկակի ստանդարտներին, ուստի երեսպաշտության այս հերթական դրսևորումը զարմանալի չէ։ Մնում է ուղղակի հուսալ, որ նվիրաբերված միջոցները իրական օգնություն կլինեն երեխաներին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular