ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի հասարակությունը ոչ միայն պատրաստ չէ, այլև ցանկություն չունի Ադրբեջանի հետ խաղաղության գնալու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առանձնապես առաջընթաց չկա.

«Բայց մենք կարծում ենք, որ այս համատեքստում հայ հասարակության մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Կարծում եմ, որ բոլորը պետք է հասկանան, որ երկարաժամկետ խաղաղությունն ու տարածաշրջանի զարգացումն այլընտրանք չունեն»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի խոսքով՝ խաղաղություն Ադրբեջանի հետ առնվազն 50 տարի հնարավոր չէ, քանի որ այդ երկրում երկու սերունդ մեծացել է առանձնապես դաժան հայատյացության կրթական, հասարակական և քաղաքական համակարգում.

«Հայատյացության տարբեր դրսևորումներ կան, դրա համար այդ հասարակության մեջ հայերին ատելը և սպանելու մոլուցքը գլուխ է բարձրացրել։ Դրա համար ես  չեմ հավատում, որ առաջիկա 50 տարում դա հնարավոր լինի։ Ինչ վերաբերում է Բայրամովի և Փաշինյանի հայտարարություններին, առհասարակ երկու կարծիք ունեմ այստեղ, կամ երկուսն էլ խաղում են նույն խաղը, այսինքն փորձում են այսպես ասած «խաղաղության դարաշրջանը» հնարավորինս ձգձգվի, և փորձ է արվում ընդհանուր քաղաքական համատեքստում ձգձգել այնքան ժամանակ, մինչև Հայաստանի դիմադրողականությունը կընկնի։ Այդ ժամանակ արդեն Հայաստանին կպարտադրեն այն, ինչ մինչ այդ են ուզում անել, բայց չի ստացվում։ Երկրորդը, թե ինչու չի լինում այսպես ասած «խաղաղության դարաշրջանի» կամ պայմանագրի կնքումը, որովհետև կա հանրության լայն կոնսոլիդացիա մեկ գաղափարի շուրջ։ Այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղությամբ ապրելը հնարավոր չէ, որովհետև եթե քաղաքական պրոցեսներում չեն համակերպվում, հասարակության մեջ առավել անհնար է։ Դա պայմանավորված է սահմանին կրակոցներով, զինվորներին սպանելով, գերիներին չվերադարձնելով, ՀՀ տարածքների հանդեպ գրավելու մասին հայտարարություններով, վախի տարածման համատեքստում, ինչպես նաև պատերազմի ժամանակ հանցագործություններով։
 
Պատճառները շատ-շատ են, համար հասարակության կողմից չհավատալու խնդրի դեպքում նաև ներքաղաքական լուրջ դիմադրություններ, այսինքն «Դիմադրություն» շարժման՝ այսպես ասած ձեռքբերումներից մեկն է նաև, որ հասարակության թմրեցումը էապես չի խորացրել, ընդհակառակը մենք մեր օրակարգում ամեն ձև փորձում ենք, անընդհատ խոսել խնդիրների մասին, բարձրաձայնել այն իրականությունը, որը փորձել են Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը թաքցնել: Հետևաբար, այս ամբողջ պրոցեսները մեկ օրակարգում պետք է նայել, այն է, որ Հայաստանի հասարակությունը ոչ միայն պատրաստ չէ, այլև ցանկություն չունի Ադրբեջանի հետ խաղաղության գնալու, որովհետև դա խաղաղություն չի, դա ուղղակի մեկ կողմի ցանկությունները կամ ախորժակը բավարարելու ճանապարհ է։ Խաղաղությունը լինում է կողմերի երկուստեկ փոխզիջումների, հետքայլերի և հարգանքի դրսևորմամբ, որը Ադրբեջանի կողմից բացակայում է»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Դավթյանը։
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular