ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է մեղավոր. զինգրքույկներում նշումների առեղծվածը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունը դեռ չի մարսել հազար դրամի տխրահռչակ նախագիծը, ու նորից առաջ են գալիս բարդություններ։ Այսպես, հազար դրամների հետ կապված ամբողջական հակադրությունը կայանում էր երեք հիմնական դրույթների մեջ։ Ձեր թալանածը հետ վերադարձրեք և դրա կարիքը չի լինի, երկրորդ՝ օրենքի ընդունումը մեզ ծիծաղի առարկա կդարձնի ամբողջ աշխարհում, և երրորդ՝ անգամ օրենքի ընդունման պարագայում, հասարակությունը չի վստահում իշխանությանը և համոզված չէ, որ այդ գումարը կծառայի իրական նպատակներին։ 

Կարծես թե այդ օրենքին ընդդիմացողներն արդեն իսկ իրավացի են։ Գոնե երկու մասով, դե իհարկե, առաջին մասով չէին էլ կարող իրավացի լինել, քանի որ իշխանական կլանը չի էլ պատրաստվում որևէ դրամ հետ վերադարձնել իր թալանածից։ 
Սրան զուգահեռ, արդեն լուրեր են շրջանառվում, որ ապրիլյան պատերազմի մասնակից տղաների զինվորական գրքույկներում որևէ նշում չի արվում այն մասին, որ նա մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին։ 

Ավելին, արված նշումներն էլ ջնջվում են սպիտակ մածուկով։ Սա արդեն փաստ է։ Եվ փաստ է այնքանով, որ անգամ ՊՆ–ն չի հերքում այս լուրերի իսկությունը։ Բայց մյուս կողմից մենք բախվում ենք մի իրականության հետ, երբ կարծիք է ձևավորվում, որ մեր պաշտպանության ոլորտը ղեկավարում են որոշակի կարիքով անձինք։ Պաշտպանության նախարարությունը, կենցաղային բարբառաբանությամբ ասած ՝ իր վրայից թեման գցում է ԼՂ պաշտպանության բանակի վրա, իսկ այստեղ, կա մի անձնավորություն, որն արդեն անտանելի է դառնում։ Խոսքը ՊԲ խոսնակ՝ Սենոր Հասրաթյանի մասին է։ Սույն սենյորը, ոչ միայն չի կարողանում հայերեն հոդաբաշխ նախադասություններով բացատրել, թե ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել, սրան գումարում է նաև բումերանգի էֆեկտը և այն ուղղորդում Հայաստանի ՊՆ–ի վրա։ 
Անկեղծ ասած, սույն հարցի պատասխանը պետք է տա հենց Հայաստանի ՊՆ–ն։ Ինչո՞ւ։ Պատասխանը շատ պարզ է։ Նախ, մասնակից զինվորները, զորացրվելուց հետո պետք է ստանային որոշակի արտոնություններ, այդ թվում ուսման վարձի զեղչեր։ Իսկ դա նշանակում է, որ պետք է ֆինանսավորի հայաստանյան կողմը Հայաստանի բյուջեից։ Խոսքը մեծապես վերաբերում է ուսման վարձերին, բայց միայն այդ խնդիրը չէ։ Երկրորդ, ԼՂ–ն չունի որևէ միջազգային ճանաչում և իրավական կարգավիճակ։

Հայաստանը, ճանաչելով ԼՂ ինքնորոշման իրավունքը, գոնե ձևականորեն չի ճանաչում ԼՂ հանրապետությունը։ Այստեղ չենք ուզենա շոշափել մի այնպիսի թեմա, ինչպիսին է Հայաստանի կողմից զինվորականների ներառվածությունը ԼՂ ՊԲ–ում։ Խնդիրն այլ է, եթե անգամ, եղբայրակից հատվածը չի ճանաչել պետականություն, այսինքն գործ ունենք ֆորմալ առումով գոյություն չունեցող իրավական սուբյեկտի հետ, էլ ինչպե՞ս է ՀՀ ՊՆ–ն կամ ՀՀ ԿԳ–ն իրավական հիմք վերցնում այդ ֆորմալ գոյություն չունեցող մարմնի գրառումը։ 

Խոսքն այստեղ վերաբերում է ԼՂ ՊԲ–ի համատասխան զորամասերի գրառումներին։ Սա հարցի իրավական կողմը։ 
Այժմ գանք բարոյականին։ Երբ խոսվում է ազգի, բանակի, հայրենասիրության ու մյուս հանգամանքների մասին, այդ նույն պարոնները, միմյանց հերթ չտալով կուրծք են ծեծում, երբեք բանակում ծառայած չլինելով մեդալներ են ստանում ու փորձում են կողքինին գերազանցել հայրենասիրության հարցում։ Մենք իհարկե գիտենք, որ այդ ամենը շարքային պոպուլիզմ և դասական կեղծիք է։

Երբեք նրանց ոչ ոք չի հավատում և չի վստահում։ Բայց ստորության գագաթնակետն այն է, որ նրանք անգամ չեն կամենում իր կյանքը վտանգած երիտասարդին մեկ քայլ ընդառաջ գնալ։ Ինչ–որ լավ բան անել, որն իրենց գրպանից չեն անում։ Ավելին՝ ընդամենը պետք է կատարեն օրենքով սահմանված գործառույթը։

Եվ դա այն երիտասարդին, ով խրամատում արյուն և քրտինք էր թափում, իսկ իրենք այստեղ, բյուջեի փորն էին թափում։ Մյուս կողմից, երբ նայում ես դեպքերի հաջորդականությանը, ապա ակնհայտ է դառնում, որ ոչինչ պետք չէ ակնկալել մի հրամկազմից, որի որոշ անդամներ, անգամ պատրաստ են զինվորի ձեռքից վերցնել տուն վերադառնալու 4000 դրամը։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular