ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են Ռուսաստանին «կպչելու» համար. Էրիկ Ալեքսանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ukraina.ru-ն գրում է, որ Միկա Բադալյանին ճաղերի հետևում պահելը Ռուսաստանի թիկունքին դաշույն խփել է: Նման կերպ է Ukraina.ru-ի հետ զրուցը սկսել ակտիվիստ Միկա Բադալյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին «Ազատագրում» շարժման ակտիվիստները Միկա Բադալյանի գլխավորությամբ, ցրել էին հակառուսական ցույցը։

- Էրիկ, Միկա Բադալյանի դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառ ունի՞:

-Այդ գործը զուտ քաղաքական է, մի կաթիլ իրավագիտություն չկա դրանում։ Մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ, և դա կապված է Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետ, նրա կալանավորման և այդ դեպքի օբյեկտիվ կապը հարյուրից հարյուր է։

-Ճի՞շտ եմ հասկանում, որ այն բանից հետո, երբ Միկան ցրել է Ռուսաստանի դեսպանատան մոտ հակառուսական ցույցը, նրան անմիջապես ձերբակալել են։

- Իհարկե: Մինչ այդ քննիչի կալանքի միջնորդությունը առաջին ատյանի դատարանը չէր բավարարել։ Բայց այդ հանրահավաքը ցրելուց հետո դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է։ Դա զուտ քաղաքական դրդապատճառներ ունի։

- Ի՞նչ պետք է իմանա ռուս ընթերցողը Միկա Բադալյանի և Հայաստանում բողոքի շարժման մասին։

- Փաստ է այն, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են Ռուսաստանին «կպչելու» համար։ Ակնհայտ է, որ Միքայել Բադալյանը ռուսամետ գործիչ է, և նա այսօր անազատության մեջ է քաղաքական գործով: Այստեղ հռետորական հարց է ծագում. եթե բոլորը գիտեն, որ Միքայել Բադալյանը ռուսամետ գործիչ է, որ նա ամեն ինչ անում է ռուս-հայկական հարաբերությունների բարօրության համար, և եթե գործող իշխանությունները Ռուսաստանի նկատմամբ ունեն դրական վերաբերմունք, ապա ինչո՞ւ է նա կալանքի տակ: Ընդամենը ամեն ինչ արվում է ռուս-հայկական դարավոր հարաբերությունները փչացնելու համար: Դա այլ կերպ անվանել անհնար է։

- Ո՞վ է կանգնած Հայաստանում հակառուսական գործողությունների հետևում։

-Ես չեմ ուզում անհիմն ենթադրություններ անել, բայց այն, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները մի բան ասում են, մեկ այլ բան անում, և այն, ինչ անում են, խորապես հակառուսական է։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular