ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ դերասան Քեն Դավիթյանի վերաբերյալ

ԻՐԱՎՈՒՆՔ
  • Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել ու հայտարարել, որ դերասան Քեն Դավիթյանը ձերբակալված չէ։

    «Նա առնչություն չունի այսօր Դատախազության կողմից հրապարակված մեկ մլրդ դրամից ավելի դրամաշրջանառությամբ առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի բացահայտման վերաբերյալ վարույթի հետ։

    Լրատվամիջոցներին հորդորում եմ չճշտված տեղեկատվություն չտարածել»,-նշել է նա։

    Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, թե Երեւանում ձերբակալվել է ամերիկահայ դերասան Քեն Դավիթյանը:

    Նշվում էր, որ նա կապ ունի բացահայտված 1 մլրդ դրամը գերազանցող դրամաշրջանառությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խմբի հետ:

     
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular