ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը Ռաիսիի հետ կքննարկի «3+3» ձևաչափը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին այցելելու է Իրան: Էրդողանը հանդիպելու է Իբրահիմ Ռաիսիի հետ: Սպասվում է, որ կողմերի միջև թուրք-իրանական հարաբերությունները զագացնելու նպատակով համաձայնագիր կստորագրվի:

Նախատեսվում է, որ Իրանի ու Թուրքիայի միջև ստեղծվելու են տարբեր ոլորտներում երկարաժամկետ համագործակցության զարգացման համատեղ մեխանիզմներ:

Ըստ կայքի հրապարակման՝ Էրդողանը Իրանում պատրաստվում է քննարկել ահաբեկչության դեմ պայքարի, միգրացիայի, թրաֆիքինգի և անվտանգության հետ կապված այլ հարցեր:

Նշվել է, որ այցի օրակարգում է նաև ռուս-ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո առաջացած էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաև «3+3» տարածաշրջանային ձևաչափը:

Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափը ներառում է Հարավային Կովկասի երկրները (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), ինչպես նաև Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular