ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է «Սոպրանոյի կլանը» սերիալից հայտնի դերասանը

ՄՇԱԿՈՒՅԹ

79 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Թոնի Սիրիկոն, որը հայտնի է «Սոպրանոյի կլանը» քրեական սերիալում Փոլ Գալտիերի դերով, հայտնում է Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով նրա մենեջերի՝ Բոբ Մաքգոուենի խոսքերը։

Նրա խոսքով՝ Սիրիկոն կյանքից հեռացել է հուլիսի 8-ին Ֆլորիդա նահանգում՝ ծերանոցում։ Դերասանի մահվան պատճառը չի նշվում։ Ընդ որում, հայտնի է, որ տառապում էր դեմենցիայով։

«Ինձ համար ցավալի է ասել, որ իմ թանկագին ընկերը, գործընկերը եւ հանցակիցը, մեծն դերասան Թոնի Սիրկոն այսօր մահացել է։ Թոնին նման չէր ոչ ոքի․ նա լավն էր, հավատարիմ եւ այնքան մեծ սիրտ ուներ, որը չունի ոչ ոք»,- պարբերականը մեջբերել է սերիալում նրա գործընկերոջ եւ ընկերոջ՝ Մայքլ Իմպերիոլիի խոսքերը։

Թոնի Սիրիկոն նախքան դերասանական կարիերան կապված է եղել Կոլոմբո քրեական ընտանիքի հետ, բազմաթիվ անգամներ ենթարկվել է քրեական պատասխանատվության, 28 անգամ ձերբակալվել է եւ ազատազրկված եղել։ 1970-ականներին նա դերասան է դարձել՝ ոգեշնչվելով ազատազրկման ընթացքում դերասանական վարպետության դասընթացների հաճախելուց։ Դրանից հետո նա հրաժարվել է իր նախկին կյանքից եւ դադարել է խնդիրներ ունենալ օրենքի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular