ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը․ պատգամավորները նախագահին կոչ են անում հրաժարական տալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շրի Լանկայում ցուցարարները վերահսկողության տակ են վերցրել նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի նստավայրը, հաղորդում են Շրի Լանկայի լրատվամիջոցները։
Մարդկանց բազմությունը հաղթահարել է նախագահական նստավայրի դիմացի բարիկադները, մագլցել ցանկապատի վրայով և գրավել տարածքը։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Կոլոմբոյի Ազգային հիվանդանոցի տվյալներով՝ անկարգությունների ժամանակ առնվազն 30 մարդ է տուժել։

Վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգեն հրավիրել է կուսակցությունների առաջնորդների արտակարգ հանդիպում։ Միաժամանակ մի խումբ պատգամավորներ նախագահին կոչ են արել հրաժարական տալ։

Նշենք, որ Շրի Լանկայի քաղաքական ակտիվիստներն ավելի վաղ կոչ էին արել հակակառավարական երթ անցկացնել մայրաքաղաք Կոլոմբոյում՝  դեմ դուրս գալով տնտեսական ճգնաժամի հետևանքներին։

Կոլոմբոյի դատարանը մերժել է հուլիսի 8-ին և 9-ին նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիաներն արգելելու վերաբերյալ ոստիկանության պահանջը, սակայն նշել է, որ անվտանգության ուժերը իրավասու են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ցանկացած անօրինական գործողություն կանխելու համար։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular