ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեսպանատները նույնիսկ «բզելուց» հետո լուռ են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 27-ին Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց ձայնագրություն, որը պարունակում էր հանցանքի ակնհայտ տարրերի, քրեական գործերին միջամտությունների և կոնկրետ պահանջների չկատարման դեպքում սպառնալիքների փաստեր։
 
Ձայնագրությունը նաև պարունակում է քաղաքական գործունեությանը միջամտելու խոստում, և դրա հետևանքները փաստացի արձանագրված են, այդ թվում՝ իբր արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններով։
 
Ձայնագրության հրապարակումից հետո «Հայաստան» դաշինքը ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին կոչ արեց հրապարակավ դիրքորոշում հայտնել ձայնագրության և դատական, իրավապահ համակարգի իրական վիճակի վերաբերյալ: Դեսպանատներից՝ ոչ մի արձագանք:
 
Մի քանի օր անց 1or.am-ը գրավոր հարցումներ ուղարկեց Հայաստանում ԱՄՆ, ՌԴ, ԵՄ և ԵԽ դեսպաններին՝ իմանալու վերջիններիս վերաբերմունքը կատարվածի նկատմամբ:
 
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում: Անցել է ավելի քան 20 օր, բայց մենք այդպես էլ պատասխան չենք ստացել ոչ մի գրասենյակից:
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular