ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս դիվանագետներին զարմացրել է Կանադայի բացահայտ ամբարտավան վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Eadaily.com-ը գրում է, որ  Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը մեկնաբանություն է տարածել կապված Կանադայի կառավարության Անդրկովկասյան հանրապետությունում դեսպանատուն բացելու ծրագրերի հետ։

«Մենք ուշադրություն դարձրինք Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման մասին տեղական լրատվամիջոցներում հայտնված հաղորդագրությանը։ Ամեն ինչ լավ կլիներ, բայց տարակուսելի է, որ այդ քայլը, ըստ լրատվամիջոցների,  Կանադայի ԱԳՆ-ի կողմից բացահայտ ներկայացվել է որպես «ռուսական ազդեցությանը հակազդելու» միջոց։ Զարմանալի է պետության նկատմամբ նման բացահայտ ամբարտավան և արհամարհական վերաբերմունքը, որի հետ կարծես թե պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը»,- նշել են դիվանագիտական ​​առաքելությունից։

Ռուսաստանի դեսպանատունը այս սյուժեն համարել է «ցուցանիշ այն պետությունների իշխող շրջանակների ընկալման տեսանկյունից, որոնք իրենց համարում են մնացած աշխարհի  «ոսկե միլիարդի» մաս։«Հենց այդ ամբարտավան և երբեմն արհամարական վերաբերմունքն է այլ երկրների և ժողովուրդների նկատմամբ ընկած ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում»,- ուշադրություն են հրավիրել ռուս դիվանագետները։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին անցյալ շաբաթ հայտարարել էր Երևանում դեսպանության բացման մասին։ «Դա կամրապնդի մեր երկրների միջև կապերը և կավելացնի Կանադայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը: Քանի որ կայունությունն ու անվտանգությունն ապահովող կանոնները վիճարկվում են, Կանադան կաշխատի պաշտպանել խաղաղությունն ու ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում»,- իր թվիթերյան միկրոբլոգում ընդգծված գրել է կանադական դիվանագիտության ղեկավարը։ Երևանում Կանադայի դեսպանատունը կլինի Հարավային Կովկասում հյուսիսամերիկյան այդ երկրի առաջին ռեզիդենտ դիվանագիտական ​​ներկայացուցչությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular