ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսական ձևով» Արևմուտքին սթափեցնելը. «Սարմատների» ընդունումը սպառազինության մեջ կհովացնի տաք գլուխները ՆԱՏՕ-ում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Nation-news.ru-ն գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ծանր միջմայրցամաքային «Սարմատ» բալիստիկ հրթիռները մարտական ​​հերթապահություն կանցնեն 2022 թվականի վերջին։ 

Խոսելով «Սարմատների» մոտալուտ մուտքի մասին (այն անվանվել է քոչվորների անունով, որոնք բնակեցրել են Եվրասիայի տափաստանային գոտին Դանուբից մինչև Արալյան ծովը մոտ երկու հազար տարի առաջ), Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ դա «մտածել կտա նրանց, ովքեր մոլեգնած, ագրեսիվ հռետորաբանության են օգտագործում փորձելով սպառնալ Ռուսաստանին»:

Ռազմական փորձագետ Յուրի Կնուտովի խոսքով, Պուտինի հայտարարությունը կոչված է զգուշացնելու Արևմուտքի տաք գլուխներին, որոնք մտածում են «կարմիր կոճակը» սեղմելով միջուկային ապոկալիպսիս սկսելու մասին։ «Ռուսաստանը բազմիցս է հայտարարել, որ ունի միջուկային զենք, սակայն մտադիր չէ այն օգտագործել առանց իր երկրի անվտանգությանն ուղղակի սպառնալիքի։ Եվ ՆԱՏՕ-ի երկրների սպառնալից հայտարարությունների ֆոնին Մոսկվան որոշել է հիշեցնել, որ ունի աշխարհի ամենահզոր հրթիռները և դրանով կսառեցնի տաք գլուխները։ Ռուսաստանի նախագահի հիշեցումը ոչ թե սպառնալիք է, այլ Արևմուտքում գտնվողներին տրամաբանելու դրդելու ցանկություն, ովքեր փորձում են ճնշում գործադրել Ռուսաստանի Դաշնության վրա ցուցադրելով միջուկային իրենց զինանոցը։ Հիմա մարտական ​​հերթապահության անցած «Սարմատ» հրթիռների առկայությունը սթափեցնող ազդեցություն կունենա Արևմուտքի վրա»,- պարզաբանել է մասնագետը։

«Սարմատը» հզոր փաստարկ կլինի ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի հետ ցանկացած բանակցություններում, քանի որ այն ունի յուրահատուկ հատկություններ։ Այսպիսով, հիպերձայնային մարտագլխիկով հագեցած «Ավանգարդ» հրթիռն անխոցելի է դառնում գործող ՀՕՊ համակարգերի համար։ Հարկ է նշել, որ այդ հիպերձայնային մարտագլխիկների արագությունը հասնում է 28 մախի։

«Ամերիկյան հակահրթիռային համակարգերը ժամանակ չեն ունենա արձագանքելու. Մինչ օրս նման պաշտպանական զենք, որոնք կարող են արձագանքել նման հրթիռներին, գոյություն չունեն»,- ասել է Յուրի Կնուտովը։

Հավելենք, որ «Սարմատները» կդառնան ՌԴ ԶՈւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նոր սերունդը։ Այժմ այդ գործառույթները վերապահված են «Վաեվոդա» հրթիռներին։ Նոր սերնդի հրթիռների առանցքային առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նրա թռիչքի արագությունը 1,5 անգամ ավելացել է, ինչը հրթիռն էլ ավելի անխոցելի է դարձնում հակառակորդի հավանական հակաքայլերի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular