ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծիք. Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց են գրանցել երկու ուղղությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարծիք. Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց են գրանցել երկու ուղղությամբԿարծիք. Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց են գրանցել երկու ուղղությամբ

eadaily.com-ը գրում է, որ Վիեննայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների չորրորդ հանդիպումը երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Համաձայն հարևան երկրների պաշտոնական հայտարարությունների ձեռք են բերվել առարկայական պայմանավորվածություններ առնվազն երկու ուղղությամբ։ Այդ ամենի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել քաղաքագետ Արմեն Պետրոսյանը։

«Առաջին հերթին կողմերը պայմանավորվել են ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանն ամենակարճ ժամկետում հատելու հնարավորությունը համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիներին, և որոշել են անհրաժեշտ գործընթացներ սկսել այս ուղղությամբ։ Երկրորդ հերթին պայմանավորվել են, որ որքան հնարավոր է շուտ սկսեն ուղիղ օդային բեռնափոխադրումները Հայաստանի և Թուրքիայի միջև»,- հիշեցրել է հայ փորձագետը։

Առաջին դրույթը, նրա կարծիքով, կարող է ենթադրել երկու կողմից սահմանին համապատասխան աշխատանքների նախապատրաստում, այդ թվում՝ սահմանային և մաքսային անցակետերի տեղադրում։ «Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հայկական կողմից այդ հնարավորությունից կարող են օգտվել հիմնականում Հայաստան այցելող կամ այստեղ ապաստան գտած հայկական սփյուռքի ներկայացուցիչները կամ երկքաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցները։ Երկրորդ կետն արդեն ուղղակիորեն առնչվում է այն հայ գործարարներին, ովքեր առևտուր են անում Թուրքիայի հետ։ Դժվար է կանխատեսել, թե որքանով այդ տարբերակը կիրառելի կլինի հաշվի առնելով տրանսպորտային ծախսերի հետ կապված ներկայիս անորոշությունը։ Սակայն նման համաձայնագրի գոյությունն առնվազն դրական է հնարավոր ֆորսմաժորային իրավիճակների դեպքում Վրաստանից տարանցիկ կախվածությունը նվազեցնելու առումով»,- եզրակացրել է Պետրոսյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular