ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիև. Բաքուն հանդես է գալիս ՄԱԿ-ում և Անվտանգության խորհրդում բարեփոխումների օգտին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ng.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն հանդես է գալիս ՄԱԿ-ում և կազմակերպության Անվտանգության խորհրդում բարեփոխումների օգտին։ «Ես կոչ եմ արել պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ և ասել, որ դա հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու միակ ճանապարհն է, - Բաքվում կայացած Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի համաժողովի բացման ժամանակ ասել է Ալիևը,- բայց, ցավոք, պատժամիջոցներ չեղան։ Ընդհակառակը, Հայաստանը շատ ավելի մեծ աջակցություն ստացավ հայամետ քաղաքական գործիչների շնորհիվ, քան Ադրբեջանը»։ 

Նա հավելել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը գլոբալ խնդիր է, քանի որ տեղի է ունեցել «ոչ միայն միջազգային հիմնարար սկզբունքների խախտում, այլ նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի չկատարում»։ «Մենք բարեփոխումների կողմնակից ենք, և ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է բարձրացվի Չմիավորման շարժման անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով, որպեսզի վերջ դրվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի ընտրովի իրականացմանը»,- ընդգծել է Ալիևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular