ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական փորձագետ Սիվկովը նշել է այն նորագույն զինատեսակները, որոնք ՌԴ ԶՈւ-ն փորձարկել է Ուկրաինայում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

mybryansk.ru-ն գրում է, որ ռազմական գիտությունների դոկտոր, առաջին կարգի կապիտան Կոնստանտին Սիվկովը անվանել է այն նորագույն զինատեսակները, որոնք ՌԴ ԶՈւ-ն օգտագործում է Ուկրաինայում։ Վերլուծաբանն ընդգծել է, որ ոչ բոլոր օգտագործված նման զենքերն են բացահայտվում, իսկ համացանցում հայտնված որոշ տեղեկություններ պետք չէ ճշմարիտ համարել։ Նորագույն զինատեսակների կիրառումը, ըստ Սիվկովի, անհրաժեշտ է դրանք իրական մարտերում փորձարկելու համար։ Օրինակ, վերլուծաբանը կարծում է, որ ռուսական բանակը լավ է դիմագրավում հակառակորդի անօդաչու թռչող սարքերին անգամ առանց «Զադիրա» լազերային համակարգի, սակայն այն ևս օգտագործվել է։ Բացի դա օգտագործվել են «Կինժալ» հրթիռային համակարգերը։ Օգտագործվել է նաև վերջերս թողարկված «305» հրթիռային համակարգը։

Կոնստանտին Սիվկովը բացատրել է, որ հատուկ ռազմական գործողության ժամանակ օգտագործվող ճշգրիտ կառավարվող զինամթերքը մշտապես համալրվում է։ Փորձագետի խոսքով, Ռուսաստանի Դաշնությունում ամեն օր արտադրվում է տարբեր դասերի մինչև երեսուն բարձր ճշգրտության հրթիռ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular