ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատի մարզպետ նշանակվեց Արամայիս Գրիգորյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության այսօրվա՝ փետրվարի 2-ի նիստում որոշում կայացվեց Արարատի մարզպետի պաշտոնից ազատել Ռուբիկ Աբրահամյանին՝ իր դիմումի համաձայն: Կառավարության որոշման կառավարության նիստում ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը` նշելով, որ մարզպետն ազատվում է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն:

Մեկ այլ որոշմամբ Արարատի մարզպետ նշանակվեց ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը: Այս անգամ եւս հարցը ներկայացրել Դավիթ Լոքյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հարցրեց, թե Արամայիս Գրիգորյանին հարցեր ունե՞ն, սակայն արձագանք չստանալով ասաց. «Պարոն Գրիգորյան, ձեզ արդյունավետ աշխատանք ենք ցանկանում»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուբիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: Վերջինս երեկ նաեւ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Արամայիս Գրիգորյանը 2013 թվականին նշանակվել էր Արարատի մարզպետ, 2014 թվականին ազատվելով մարզպետի պաշտոնից՝ նշանակվել էր բնապահպանության նախարար: Կարեն Կարապետյանի կառավարության ձեւավորման ժամանակ բնապահպանության նախաարի պորտֆելը բաժին հասավ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին:

Ավելի վաղ NEWS.am-ը վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, հայտնել էր, որ Արարատի մարզպետ է նշանակվելու բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ մարզում զբաղվելու է քաղաքական հարցերով՝ նշանակվելով ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար եւ այս ընտրատարածքից էլ առաջադրելու է իր թեկնածությունը: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular