Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Բորիս Ջոնսոնը մտածում է քաղաքականությունից հեռանալու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Բորիս Ջոնսոնը մտածում է քաղաքականությունից հեռանալու մասին։ Այս մասին գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Հրապարակման համաձայն՝ հենց հիմա նա չի հրաժարվի պատգամավորական մանդատից, որպեսզի իր թաղամասում արտահերթ ընտրություններ չհրահրի և ընդդիմադիր թեկնածուին հնարավորություն չտա զբաղեցնել իր տեղը։
Սակայն հաջորդ նախընտրական մրցավազքում Ջոնսոնն այլևս չի պլանավորում իր թեկնածությունն առաջադրել։ «Այս դեպքում նա կարող է վերադառնալ լրագրողական գործունեության կամ դասախոսություններ կարդալ», ասվում է նյութում։
Վարչապետը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ ավելի քան 50 մարդ լքեց իր կառավարությունը սկանդալների պատճառով։