ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլմար Մամեդյարով. «Շրջան առ շրջան կվերադարձնենք Ղարաբաղը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ը, այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Քաթարի արտգործնախարարի մասնակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց, որ Բաքուն բանակցություններ է վարում միջազգային կազմակերպությունների հետ Ջաբրաիլի շրջանի Ջոջուգ Մարջանլի գյուղը վերականգնելու հարցով:

Ըստ Մամեդյարովի դա «ադրբեջանական տարածքի» «դեօկուպացման» առաջին քայլն է:

«Որպես Ադրբեջանի քաղաքացի ես չեմ կասկածում, որ գյուղ առ գյուղ, շրջան առ շրջան, մենք կազատագրենք «օկուպացված տարածքները»: Դա վաղ թե ուշ տեղի կունենա», — հայտարարեց նա:

Էլմար Մամեդյարովը հայտնեց նաև, որ անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակներում Գերմանիայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. «Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 17-19-ը։ Ես իմ համաձայնությունը տվել եմ»:

Բացի այդ Նա շնորհակալություն հայտնեց իր քաթարցի գործընկերոջը «Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցության համար»:

Zham.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular