ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանցի ռեժիսոր Ռասուլոֆը ձերբակալվել է այն բանից հետո, երբ հանդես է եկել ոստիկանության բռնության դեմ

ՄՇԱԿՈՒՅԹ

Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր, ռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը և նրա գործընկեր Մուստաֆա Ալ-Ահմադը ձերբակալվել են Իրանում՝ սոցիալական ցանցերում ոստիկանության դաժանության մասին հայտարարություններ հրապարակելու համար: Այս մասին հայտնում է The Variety-ն։

«Մուհամմադ Ռասուլոֆը ձերբակալվել է «Անկաշառելի» ֆիլմի պատրվակով, որի համար դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ նա հրապարակել է վիրուսային դարձած հայտարարություն` #lay_down_your_weapon անունով (Վայր դի՛ր զենքդ)»,- ասել է ռեժիսորի ներկայացուցիչը։

Նա նշել է, որ Ռասուլոֆը պահվում է մեկուսարանում։ Նա նաև հարցաքննվում է Թեհրանի Էվին բանտում, որտեղ սովորաբար պահվում են իրանցի քաղբանտարկյալները։

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռեժիսոր ները ձերբակալվել են Աբադան քաղաքում մայիսյան բողոքի ցույցերից հետո, նրանք 41 մարդու կյանք խլած իրանական ոստիկանությանը կոչ էին արել վայր դնել զենքերը։

Ռասուլոֆն ու Ալ-Ահմադը նաև ստորագրահավաք էին սկսել ընդդեմ ոստիկանական բռնությունների, որը ստորագրել էին Իրանի կինոհամայնքի 70 այլ անդամներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular