ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է սրվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն օրերս Հունաստանում այցից հետո հարցազրույց է տվել հունական թերթերին և նշել, թե չափազանց կարևոր է, որ միջազգային հանրությունը արդյունավետ քայլեր ձեռնարկի Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման փորձերը կանխելու համար։ Միրզոյանը նաև պնդել է, որ չնայած Ադրբեջանի պնդումներին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, իրականությունը հակառակն է ապացուցում։
 
Ըստ էության, Հայաստանի գործող իշխանությունները խոստովանում են, թե լուրջ խնդիրներ կան ադրբեջանական ճակատում և, օգտվելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է այդ երկրին, Ադրբեջանը կարող է ցանկացած պահի խնդիրներ հարուցել հայկական կողմի համար, ընդ որում, երբ հայկական բանակը ջախջախված է և չի վերագտել իրեն 44-օրյա պատերազմից հետո, իսկ Ադրբեջանն ահռելի քանակի զենք և զինամթերք է գնել, մեծացրել բանակի թվաքանակը։
 
Նոր հարձակումը կարող է աղետալի լինել Հայաստանի համար։ Ուստի Հայաստանի իշխանությունները պարտավոր են շարունակել բանակցությունները, հնարավորինս մեղմելու հարձակումը, այլապես երկրորդ աղետին Հայաստանի Հանրապետությունը չի դիմանա։ Այս իրավիճակում չափազանց կարևոր են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և, ավելի պակաս, Ֆրանսիայի դիրքորոշումները։
 
Միայն միջազգային հանրության բուռն հակազդեցության պայմաններում հնարավոր կլինի խուսափել նոր բախումից։ Իհարկե, Ադրբեջանը առաջին հերթին ուշադրություն է դարձնելու Ռուսաստանին։ Որքան էլ Ուկրաինայում Ռուսաստանը զբաղված է, ի վերջո ազատվելու է նաև այնտեղից և անցնի Հարավային Կովկասի հարցերը լուծելուն։ Հայաստանի իշխանություններն այս իրավիճակում պարտավոր են ուղղակի հակառուսական որևէ քայլ չանել, զսպել իրենց արևմտյան հովանավորներին և գործել ի շահ Հայաստանի Հանրապետության։
 
Նորայր Բաղդասարյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular