ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դմփ-դմփ-հու»-ով դեպի Թուրքիա. Փաշինյանը արագացնում է կարգավորումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ առաջին անգամ զրուցել են հեռախոսով: Երևանն ու Անկարան ճիշտ նույն հաղորդագրությունն են տարածել՝ հայտնելով, որ զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հուրբամ Բայրամի և Վարդավառի տոների առթիվ, ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:

Այս հեռախոսազրույցը Փաշինյանի և Էրդողանի առաջին շփումն է, ընդ որում տարօրինակ է, որ սովորաբար դիվանագիտական զանգերի դեպքում նշվում է, թե որ կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը: Ո՛չ հայկական, և ո՛չ էլ թուրքական կողմերը այս հեռախոսազրույցի մասին որևէ բառ չեն նշել, ընդամենը հույս են հայտնել, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտափույթ կյանքի կկոչվեն:

Քաղաքագետները ընդգծում են, որ սա չափազանց կարևոր զարգացում է, անգամ Թուրքիայում հայտնի հայազգի գործիչ Կարո Փայլանը նշել է, թե այս զրույցը կարագացնի երկու երկրների միջև ընթացող հարաբերությունների բնականոնացման գործընթացը։

Առայժմ չքննարկելով՝ անհրաժե՞շտ է Հայաստանին հարաբերությունների կարգավորում, թե՞ ոչ, փաստենք, որ Հայաստանը հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսում է մեկնարկային չափազանց վատթար պայմաններում։ 44-օրյա պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմից կրած պարտությունից հետո մեր երկիրը ստիպված է ոչ միայն տուրք տալ այս երկու երկրների ճնշումներին, այլ նաև միջազգային հանրության ճնշումներին, և բանակցություններն իրականացնում է բացառապես թուրքական կողմի պահանջների և նախապայմանների տիրույթում։

Հայաստանի Հանրապետությունը լրջագույն խնդիրների է բախվելու հարաբերությունների կարգավորումից հետո, չի կարողանալու առաջ մղել ցեղասպանության ճանաչման կամ ցեղասպանության ժառանգների փոխհատուցման հարցերը, ստիպված է լինելու ճանաչել թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այն էլ Արցախի հաշվին, իսկ թուրքական կողմը շարունակելու է առաջ մղել իր նախապայմանները՝ ընդ որում դրանք շաղկապելով Ադրբեջանի ցանկությունների հետ։ Ամեն դեպքում Հայաստանի գործող իշխանությունները կարծես թե առանձնապես մտահոգված չեն, շտապում են օր առաջ կարգավորելու հարաբերությունները թուրքերի հետ։

Վարդան Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular