ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը։
 
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությանը հղումով, վարակը հաստատվել է Եվրոպայից վերադարձած երիտասարդի մոտ։

«Հիվանդությունը հայտնաբերվել է մի երիտասարդի մոտ, որը վերադարձել է Եվրոպա կատարած ուղևորությունից և դիմել բժշկական հաստատություն՝ վարակին բնորոշ ցանով»,- ասվում է հաղորդագրությունում։

«Ռոսպոտրեբնադզորը» պարզաբանել է, որ հիվանդությունը թեթև է, և հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա մեկուսացվել է և գտնվում է վարակաբանական բժշկական հաստատությունում։
 
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց միջև սերտ շփման հետևանքով։ Վարակվածների մեծ մասը սովորաբար ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ բարդություններ, այնուամենայնիվ, հնարավոր են:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular