ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական «Պոսեյդոն» ստորջրյա զենքը վտանգ է ներկայացնում Արևմուտքի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Sm.news-ը գրում է, որ Ռուսաստանն ունի նորագույն «Պոսեյդոն» ստորջրյա զենք, որն իրական վտանգ է ներկայացնում Արևմուտքի համար։ Այդ մասին վերլուծաբան Փիթեր Սուչիոն գրել է ամերիկյան 19FortyFive հրատարակության նյութում։ Այդ ստորջրյա անօդաչու (աննավաստի) թռչող սարքը Ռուսաստանի ամենաքննարկվող զենքն է Արևմուտքում։ Նա արտաքինից հսկայական տորպեդ է հիշեցնում։ Զենքի հզորությունը պետք է բավարար լինի «միջուկային ցունամի» առաջացնելու համար։

Այնուամենայնիվ ըստ փորձագետի «Պոսեյդոնի» կործանարար ուժի մասին խոսակցությունները կարող են չափազանցածված լինել։ Սակայն արևմտյան երկրները չպետք է թերագնահատեն ռուսական այդ զենքի վտանգը։

Ավելի վաղ քաղաքագետ Յակով Կեդմին հայտարարել էր, որ «Պոսեյդոն»-ը  կպաշտպանի Ռուսաստանին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անակնկալ հարձակումից։ Նա համաձայնել է քաղաքագետ Գիլբերտ Դոկտորուի հակապատերազմյան հոդվածում արտահայտված այն եզրակացությանը, որ  ռուսական նորագույն զենքերը Վաշինգտոնի և Բրյուսելի որոշումների վրա ազդելու մեծ հնարավորություններ ունեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular