ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Ռուսաստանն ու Հայաստանն ունեն աշխարհի ամենամոտ հարաբերություններից մեկը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ  աշխարհում ամենամոտ հարաբերություններից մեկը Ռուսաստանի և Հայաստանի միջև է: Այդ մասին Երևանում կայացած «Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտությունն Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի տնօրեն Տիմոֆեյ Բորդաչովը։ Փորձագետի խոսքով, երկու երկրները խորապես կապված են քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական, և որ ամենակարևորն է մարդկային հարաբերություններով։ Բորդաչովը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի փոխադարձ ներկայությունն ամենանշանակալիցն է եվրասիական տարածքում։

«Իհարկե, մենք դա հասկանում ենք, գնահատում ենք, դա գիտենք որպես անփոփոխ գործոն հարաբերություններում, այդ թվում Ռուսաստանի և Հայաստանի միջև։ Դա մեզ թույլ է տալիս միանգամայն հանգիստ և առանց ավելորդ հուզականության վերաբերվել այն հարցերին, որոնք քննարկվում են, այն հարցերին, որոնց վերաբերյալ մեր տեսակետները կարող են տարբերվել, քանի որ մենք հասկանում ենք, որ այդ հարցերը մեր չափազանց բարեկամական, դաշնակցային, եղբայրական հարաբերությունների մաս են կազմում»,- նշել է փորձագետը։

Նա ընդգծել է, որ եղբայրական հարաբերությունների շրջանակներում կարելի է քննարկել ցանկացած, նույնիսկ ամենասուր խնդիրը։ «Մենք ՆԱՏՕ-ն չենք, մենք Արևմուտքը չենք, որտեղ կա մեկ պետություն, որը բոլորին հրամաններ ու հանձնարարականներ է տալիս։ Մենք իսկապես ընկերական, ընտանեկան հարաբերություններ ունենք, որոնցում կարող են լինել տարբեր տեսակետներ, բայց արժեքը կայանում է նրանում, որ մենք չենք փոխում մեր փոխգործակցության ընդհանուր բնույթը, երբ քննարկում ենք այդ բոլոր հարցերն ու զարգացումները»,- եզրափակել է Բորդաչովը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular