ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավաճանների գործը գործիք Փաշինյանի ձեռքում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտարարեց, որ դավաճանության ևս մեկ դեպք է բացահայտել։

Ըստ հաղորդագրության՝ զինծառայողը ծառայության բերումով տիրապետել է պետական և ծառայողական գաղտնիքների, դրանք նամակագրության միջոցով հանձնել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին։ Կասկածյալը, որի ինքնությունը բնականաբար չի հաղորդվում, կալանավորված է։

Այս հաղորդագրությունից ժամեր անց Հայաստանի Գլխավոր դատախազությունը ևս մեկ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, թե 44-օրյա պատերազմում և դրան հաջորդող ժամանակահատվածում պետական դավաճանության դեպքերով քննվում է 10 քրեական գործ, որպես մեղադրյալ է ներգրավված 43 անձ՝ նրանցից 10-ը գտնվում է կալանքի տակ։

Ըստ էության, պետական դավաճանության այս գործերը, որոնք հիմնականում հարուցվում են զինծառայողների մոտ, անկախ ամեն ինչից, լրջորեն խաթարում են Հայաստանի զինված ուժերի հեղինակությանը, վկայում, որ մեր զինված ուժերում կան զինծառայողներ, որոնք պատրաստ են չնչին վարձատրության դիմաց վաճառել իրենց հայրենիքը թշնամուն։

Շատ իրավապաշտպաններ նշում են, որ այս ձերբակալությունները հատկապես ցուցադրական են և իրականացվում են հանրային մեծ հնչեղություն ունեցող դեպքերի ժամանակ, հանրության ուշադրությունը ավելի կարևոր իրադարձություններից շեղելու, ինչպես նաև իշխանության մեղքերը մաքրելու համար։

Ըստ էության, փաշինյանական վարչախումբը աշխատում է պատերազմում կրած պարտության ամբողջ մեղքը բարդել զինված ուժերի առանձին ներկայացուցիչների վրա, նրանց ներկայացնել որպես դավաճաններ և հայրենիքը վաճառողներ, որպեսզի կարողանա հետագայում իր ստեղծած քննիչ հանձնաժողովի և քննչական մարմինների միջոցով համոզել հանրությանը, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն են մեղավոր պարտության համար, այլ բանակում բուն դրած դավաճանները։

Չի բացառվում, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մեկ կամ մի քանի տասնյակ անձինք իսկապես դավաճանել և կարևորագույն տեղեկություններ են հաղորդել թշնամուն, սակայն այդ ամենը բնավ չի նսեմացնում իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի մեղքը պարտության մեջ։

Մամիկոն Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular