ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չելսին» շուտով նոր դարպասապահ կունենա

ՍՊՈՐՏ

Լոնդոնի «Չելսին» բանավոր համաձայնության է եկել «Չիկագո Ֆայրի» հետ դարպասապահ Գաբրիել Սլոնինայի տրանսֆերի հարցում, հաղորդում է armsport.am-ը։

Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ «Չելսին» մոտ ժամանակներս պաշտոնական առաջարկ կանի, որը կընդունվի։

Նշվում է, որ հաջորդ մրցաշրջանը Սլոնինան վարձավճարով կանցկացնի «Չիկագո Ֆայրում»։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը MLS-ի լավագույն դարպասապահներից է:

Ավելի վաղ Սլոնինան ցանկանում էր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ, սակայն ակումբը նպատակահարմար չհամարեց նրա տրանսֆերի դիմաց 10 միլիոն եվրո հատկացնել, որն ի վերջո համաձայնվեց վճարել «Չելսին»։

Աղբյուր՝ ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular