ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվային ձեռնտո՞ւ է Հայաստանի և Թուրքիայի մերձեցումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Akcent.site-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի է ձգտում Թուրքիայի հետ խաղաղություն, իսկ հայաստանյան ընդդիմությունն ավելի ու ավելի է բարձրաձայնում ընդդեմ այդ հաշտեցման։

Փաշինյանը հուլիսի 6-ին բանակցություններ է վարել նախագահ Պուտինի հետ, և ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, «Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված շփումների մասին»։ Հատկանշական է այն, որ Փաշինյանի մամուլի ծառայությունը չի հայտնել զրույցի բովանդակության մասին։ Ըստ երևույթին, որպեսզի բենզին չլցնի հակաթուրքական ցույցերի կրակի վրա։ Բայց մախաթը, ինչպես ասում են, անհնար է թաքցնել պարկի մեջ:

Պուտինի հետ զրույցից հետո Փաշինյանը եղել է Արմավիրի մարզում և անձամբ ծանոթացել Թուրքիա տանող ճանապարհի վերանորոգմանը։ Դա Մ3 մայրուղին է, որն անցնում է Թուրքիայի հետ սահմանից Հայաստանով մինչև Վրաստանի սահման։ Հենց այդ ճանապարհով է գնալու դեպի Ռուսաստան թուրքական բեռների հիմնական տարանցիկ հոսքը։

Մոսկվան, իհարկե, շահագրգռված է բեռնափոխադրումների ավելացմամբ։ Հայաստանով տրանզիտը լրացուցիչ հնարավորությունների պատուհան է։ Բայց միևնույն ժամանակ, պարադոքսալ կերպով, դա Փաշինյանից կխլի քաղաքական միավորներ։

Հայաստանի ընդդիմությունն արդեն հայտարարել է բողոքի նոր ակցիաների մասին։ Նրանք պահանջելու են Փաշինյանի հրաժարականը և Թուրքիայի հետ մերձեցման մերժումը: Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հուլիսի 15-ին։ Բացի այդ, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները կշարունակեն բոյկոտել խորհրդարանի աշխատանքները։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular