ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա. ԱՄՆ պետդեպ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը աջակցություն է հայտնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հեռախոսազրույցի և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության վերաբերյալ «Ամերիկայի ձայն»-ի հարցին:

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը շահավետ է բոլորի համար»,- ասված է ԱՄՆ պետդեպի արձագանքի մեջ:

Պետդեպն ընդգծել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հատկապես կարևոր է այսօր՝ հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:

Պետդեպը հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստակամ է աջակցել այս կարեւոր երկխոսությանը այնպես, ինչպես երկու կողմերը կհամարեն պատշաճ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular