ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԹՍ-ների հարց չի քննարկվի. Պեսկովը՝ Պուտինի ու Ռայիսիի առաջիկա բանակցությունների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի առաջնորդի հետ անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու հարց չի քննարկելու։
 
Պուտինը հուլիսի 19-ին այցելելու է Իրան և մասնակցելու է Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ գագաթնաժողովին, ինչպես նա երկկողմ հանդիպումներ է ունենալու:
 
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտնել էր, որ Իրանը պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր փոխանցել Ռուսաստանին։ Նա, սակայն, չէր նշել, թե ԱՄՆ-ն որտեղից է ստացել այդ տեղեկությունը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular