ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի հատուկ ծառայությունները ահաբեկիչների են ձերբակալել. գործակալություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Իրանի հատուկ ծառայությունները երեկ Քրդստանի հյուսիս-արևմտյան նահանգում ահաբեկիչների խումբ են հայտնաբերել և ձերբակալել, որոնք մտադիր էին մի շարք դիվերսիոն գործողություններ իրականացնել Իրանի տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Tasnim գործակալությունը։
 
«Բացահայտվել և ձերբակալվել են ահաբեկչական ցանցի բոլոր մասնակիցները, որոնք կապված են երկրի հյուսիս-արևմուտքի անջատողականների հետ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ահաբեկիչների խումբը բաղկացած է եղել 10 հոգուց։ Tasnim-ի տվյալներով՝ նրանց խնդիրը եղել է քայքայիչ գործունեությունը, այն է՝ հարձակումը Իրանի առանցքային տնտեսական օբյեկտների վրա, ինչպես նաև տեղի բնակչության, հատկապես հաջողակ գործարարների նկատմամբ շանտաժն ու նրանցից միջոցների շորթումը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular