ԱՄՆ-ը կարող է ուժ կիրառել Իրանի դեմ, եթե Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունները ձախողվեն. Բայդեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները կարող է ուժ կիրառել Իրանի դեմ որպես «վերջին միջոց», եթե Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունները ձախողվեն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի 12-րդ ալիքին տված հարցազրույցում։
«Որպես վերջին միջոց՝ այո»,- ասել է ԱՄՆ նախագահը Իրանի միջուկային զենք ձեռք բերելը կանխելու համար ուժի կիրառման հնարավորության մասին՝ լրագրողի հարցին ի պատասխան։
Նա նաև հաստատել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պահել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, նույնիսկ եթե դա խաթարի գործարքը։