ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի դրոշի ներքո

ՍՊՈՐՏ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի դրոշի ներքո։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ կայքը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել է․ «Այժմ ունենք գրեթե հավասարազոր ուժերի և հնարավորությունների  գերծանրքաշային երեք ծանրորդ: Մրցակարգի համաձայն, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ամեն երկիր հնգական  քաշային կարգերից յուրաքանչյուրում կարող է երկուական մարզիկ – մարզուհի ներկայացնել: Այս պարագայում մեր առաջատար հերկուլեսներից մեկը կզրկվի մասնակցությունից: Կարելի է հնարավորություն տալ «ավելորդին», որ նա հանդես գա մեկ այլ երկրի հավաքականում: Մեր դեպքում, գյումրեցի Գոռ Մինասյանն ընդառաջ է գնացել իրեն դիմած Բահրեյնի ֆեդերացիայի ցանկությանը: Գոռը նաև նպատակ ունի պաշտոնական մրցումներում  անհրաժեշտ վարկանիշային միավորներ վաստակել Փարիզի օլիմպիական խաղերում հանդես գալու համար: Ի դեպ, օլիմպիական խաղերի պարագայում,  յուրաքանչյուր երկիր կարող է ծրագրում ընդգրկված տղամարդկանց  և կանանց հինգական  քաշային կարգերում  ներկայացնել ընդամենը երեքական մարզիկ – մարզուհի»:

Գերծանրքաշային կարգում Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular