ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազ չի լինելու

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պլանային աշխատանքները իրականացվելու նպատակով հուլիսի 14-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, այդ թվում Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերի, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան, Ծովագյուղ, Սեմյոնովկա գյուղերի գազասպառողների, Սևանի թերակղզում, լճափնյա տարածքում («Հայկ Ղուկասյան» սեփականատիրոջից մինչև սեփականատեր «Նինա Վարտանովա») գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Էներգոսերվիս», «Սմբատյան Ռաֆիկ», «ՄՄՄ և Ռ», «Արծափ Շին», «Ալիք» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ի և հարակից այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

Ընկերությունը նաև հայտնում է, որ նույն նպատակով հուլիսի 14-ին ժամը 09:30-17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ակունք բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-17:00-ն՝ Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի «Մուշ» թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-18:00-ն՝ Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular