ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագրում» տեսակետները բաժանվել են. չեն ուզում զրկել մանդատներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի խորհուրդն այսօր երեկոյան քննարկելու է ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը։ Նշենք, որ երեկ վերջապես կայքում վերականգնվեց որոշման նախագիծը, որն առաջարկվելու էր խորհրդին։

Օրեր առաջ հայտնվել էր այդ նախագիծը, որտեղ առաջարկվում էր մանդատից զրկել 33 պատգամավորների։ Րոպեներ անց այդ նախագիծը անհետացավ, սակայն երեկ նորից կրկին վերականգնվել է նախկինի պես։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է մանդատից զրկել «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներին և «Պատիվ ունեմ» խմբակցության 4 պատգամավորների՝ «Հանրապետականներ» Տիգրան Աբրահամյանին, Հայկ Մամիջանյանին, Տարոն Մարգարյանին և Աննա Մկրտչյանին։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքած Թագուհի Թովմասյանի, Իշխան Զաքարյանի և Արթուր Վանեցյանի մանդատը տակավին վերջերս վերցրած Մարտուն Գրիգորյանի անունները բացակայում են:

Ըստ էության, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի հատվածը մտադիր է ամեն ինչ անել պատգամավորներին մանդատից զրկելու հարցին հավանություն տալու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու համար։

Մեր տեղեկություններով, սակայն, խմբակցության մեծ մասը դեմ է այս նախաձեռնությանը և Ազգային ժողովի խորհրդի կազմում ընդգրկված հանձնաժողովի նախագահները, ինչպես նաև Ազգային ժողովի երկու փոխնախագահները դեմ են քվեարկելու։

Մեր աղբյուրի փոխանցմամբ նրանք գիտակցում են, որ այս որոշումը լուրջ խնդիր կարող է առաջացնել երկու առումով. նախ միջազգային գործընկերներին բարդ է բացատրել, թե ինչու են նրանք զրկում քաղաքական գործունեություն ծավալող ընդդիմախոսային մանդատներից և երկրորդ՝ նրանց մանդատազրկելուց հետո այլ խումբ կվերցնի մանդատները, կգա խորհրդարան, իսկ վերջիններիս իշխանությունը ո՛չ ճանաչում է, ո՛չ էլ նրանց հետ հարաբերվելու որևէ փորձ ունի։

Ընդսմին «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է դեմ քվեարկել առաջարկին, փոխարենը ընդդիմախոսներին պատժելու այլ մեթոդ են գտել։ Մի քանիսին կալանավորելու միջնորդությամբ Գլխավոր դատախազն է ներկայանալու խորհրդարան արտահերթ նիստերով և առաջարկելու է նրանց պատգամավորներին կալանավորել։ Այդ դեպքում քանի դեռ դատաքննությունը չի ավարտվել, որևէ մեկը մանդատ չի կարող վերցնել և երկրորդ՝ ընդդիմությանը այդ կերպ հնարավոր կլինի պառակտել և թուլացնել։ 

Միհրան Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular