ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Մեսիի հետ

ՍՊՈՐՏ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի պայմանագիրը մինչեւ 2024թ․ հունիս, հաղորդում է իսպանական Marca-ն։ 35-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Մեսին որոշում կընդունի նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունից հետո։

Փարիզյան ակումբի ղեկավարությունը վստահ է, որ առաջին մրցաշրջանում Մեսիի ցածր արդյունավետությունը կապված է եղել կորոնավիրուսով վարակվելու հետ։ Ֆուտբոլիստը թոքերի հետ կապված խնդիրներ է ունեցել։ Բացի այդ նոր թիմում հարմարման փուլը Մեսին հաղթահարել է եւ երկրորդ մրցաշրջանում նրանից սպասում են նախկին արդյունավետությունը։

Մեսին արձակուրդից մեկ շաբաթ շուտ է վերադարձել եւ հուլիսի 5-ից վերսկսել է մարզումները։ Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հուլիսի 11-ից է վերսկսել մարզումները։

Անցած մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի հետ մասնակցել է 34 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել  14 գոլային փոխանցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular