ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չելսին որոշում է կայացրել Ռոնալդուի տրանսֆերի վերաբերյալ

ՍՊՈՐՏ

«Չելսին» հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը գնելու մտքից, հայտնում է The Times-ը:

Ըստ աղբյուրի՝ տրանսֆերին դեմ է եղել լոնդոնցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ով այս մասին ասել է «արիստոկրատների» նոր սեփականատեր Թոդ Բոելիի հետ հանդիպմանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բոելին քննարկել է Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տեղափոխությունը 37-ամյա պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշի հետ։

Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular