ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հորդորել է հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) աջակցած հայամետ 4 փոփոխություն, որոնք արվել են 2023 ֆինանսական տարվա համար ազգային պաշտպանական ոլորտի հատկացումների մասին օրինագծում։
 
Ինչպես հայտնում է կոմիտեն, փոփոխությունները ներառում են`
 
1. Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետաքննության պահանջ,
2. հորդոր Ադրբեջանին անհապաղ ազատելու հայ ռազմագերիներին,
3. հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի վրա ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնության ազդեցության մասին զեկույցի հրապարակում,
4. Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների և դրանց արդիականացման համար նախատեսված բաղկացուցիչների վաճառքի սահմանափակում։

«ANCA-ն շնորհակալություն է հայտնում Կոնգրեսի առաջնորդներին, կոալիցիոն գործընկերներին և ANCA-ի տասնյակ հազարավոր ակտիվիստներին ԱՄՆ ողջ տարածքում, որոնք հնարավոր են դարձրել այսօրվա հաղթանակները»,- նշել է հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը։

Նրա խոսքով` խորը արմատներ գցած ազդեցիկ շահերի դեմ միասին աշխատելով` նրանք օգնում են պաշտպանել Արցախը, զարգացնել Հայաստանը, Ադրբեջանին պատասխանատվության կանչել և կասեցնել դեպի Թուրքիա ամերիկյան զենքի հոսքը։
 
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 35 անդամներ նամակով դիմել էին նախագահ Ջո Բայդենին` հայտարարելով, որ բոլոր հասանելի միջոցները կձեռնարկեն` արգելափակելու Թուրքիային F-16 կործանիչների և դրանց արդիականացման համար նախատեսված բաղկացուցիչների վաճառքը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular