ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանդատների հարցը՝ շանտաժի գործիք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական վարչախումբը ընդդիմադիրների պատգամավորական մանդատներից զրկելու հարցով սահմանադրական դատարան չի դիմել։ Այս մասին երեկ Ազգային ժողովի խորհրդի նիստից հետո հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նշել է, որ, ըստ կանոնակարգի, քննարկումը տեղափոխվում է մեկ շաբաթ անց, քանի որ ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել այդ քննարկմանը, բայց սա զուտ տեխնիկական մասն է, որը մեծ հաշվով այնքան էլ կարևոր չէ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ի վերջո որոշել է, որ առնվազն այս նստաշրջանի ընթացքում «Հայաստան» խմբակցության բոլոր և «Պատիվ ունեմ» խմբակցության 4 պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով չի դիմի Սահմանադրական դատարան։

Նախօրեին մեր լրատվականն առաջինը գրեց, թե «Քաղպայմանագիր»-ը նման որոշում է կայացնելու։ Ըստ էության, սակայն, ՔՊ-ն փորձում է շահարկել մանդատներից չզրկելու հարցը։

Նախ հայտարարում են, թե հնարավորություն են տվել ընդդիմությանը վերադառնալ Ազգային ժողով, բայց միևնույն ժամանակ՝ մինչև սեպտեմբեր, փորձում են հարցը առկախված թողնել՝ դա ևս օգտագործելով քաղաքական շանտաժի նպատակներով։

«Քաղպայմանագիր»-ը տեսականորեն հնարավորություն ունի սեպտեմբերին վերադառնալու մանդատներից զրկելու հարցի քննակմանը, հատկապես հաշվի առնելով, որ ընդդիմությունը հայտարարել է աշնանը նոր բողոքի ալիք սկսելու մասին:

Ակնհայտ է դառնում, որ իշխանությունը ևս սարսափած է նոր բողոքի ալիքի հնարավորությունից և մանդատների հարցը պահում է որպես ընդդիմության հետ քաղաքական առևտուր անելու, նաև պատգամավորներին ահաբեկելու միջոց։

Ռուբինյանի խոսքից ակնհայտ է դառնում, որ իշխանությունները փորձում են այս հարցը շահարկելով, նվազեցնել հանրության շրջանում ընդդիմադիր խմբակցությունների վարկանիշը։

Բարեբախտաբար ընդդիմությունն առանձնապես չի թուլացել իշխանության այս շանտաժից և որևէ կերպ չի ընկրկել՝ նշելով, թե իրենք որևէ խնդիր չեն տեսնում մանդատներից զրկելու հարցում, իսկ նման քայլ անելու դեպքում 2 խմբակցությունների ընտրացուցակներում գրանցված բոլոր թեկնածուները կհրաժարվեն մանդատներից, ինչը նշանակում է, որ «Քաղպայմանագիրը» հասկանում է խորհրդարանական ճգնաժամի վտանգը սեփական իշխանությունը պահպանելու տեսանկյունից։

Վարդան Պողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular