Էստոնիայի կառավարությունը հրաժարական է տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է իր գլխավորած կաբինետի հրաժարականի մասին: Հուլիսի 15-ին այդ մասին հաղորդել է ERR պետական հեռուստառադիոհաղորդումների ընկերությունը։
«Կառավարության ղեկավարը հանդես է եկել նախարարների կաբինետի հրաժարականի մասին պաշտոնական հայտարարությամբ»,- տեղեկացրել է ռադիոկայանը:
Ռադիոկայանի տվյալներով՝ Կալլասն առաջիկա ժամերին հանդես կգա զեկույցով նոր կաբինետ կազմելու սկզբունքների մասին: Այն կազմել Կալլասին առաջարկել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը: «Սակայն այդ լիազորությունները վարչապետը կստանա, եթե դրա օգտին քվեարկի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը»,- ճշտել է ռադիոկայանը:
Կալլասը վարչապետի պաշտոնն զբաղեցել է վերջին մեկուկես տարվա ընթացքում: Դեռ անցյալ շաբաթ նա ասել է իր պաշտոնաթողության հնարավորության մասին՝ կառավարող կոալիցիայում ճգնաժամի պատճառով:
Հունիսի 3-ին Էստոնիայի նախագահը պաշտոնից ազատել է ԱԳՆ-ի, ՆԳՆ-ի ղեկավարներին եւ եւս հնգ նախարարների, որոնք կառավարությունում ներկայացնում էին Ցենտրիստական կուսակցությունը: Կառավարող կոալիցիայում տարաձայնությունների պատճառ է դարձել խորհրդարանում ցենտրիստների կողմից քվեարկությունն էստոներենով տարրական կրթության մասին օրինագծի դեմ, որին հավանություն էր տվել կառավարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: