ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի նախագահի երկդիմի խաղը և Փաշինյանի լռությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ շնորհավորական նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որում հայտնել է, թե Բաքուն մտադիր է Երևանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։
 
«Հավատում ենք, որ Ֆրանսիան արժեքավոր ներդրում կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ մեր ներկայացրած՝ միջազգային իրավունքի վրա հենված հինգ սկզբունքների հիման վրա,- գրել է Ալիևը։
 
Միաժամանակ Ադրբեջանի բռնապետը հայտարարել է, թե Ադրբեջանը վերջ է դրել իր տարածքների 30-ամյա օկուպացիային և մտադիր է այժմ շրջել պատերազմի էջը։
 
Փորձագետները նշում են, որ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը բացարձակապես որևէ կապ չունի իրականության հետ։ Ադրբեջանն այսօր էլ փորձում է նոր պատերազմ սկսելու հիմքեր ստեղծել, օրումեջ հայտարարելով, թե հայկական զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը՝ դա ներկայացնելով միջազգային հանրությանը։ Մյուս կողմից էլ փորձում են միջազգային հանրության աչքում երևալ որպես ավելի խաղաղասեր պետություն, որը ռազմական գործողությունների է գնալու միայն Հայաստանի քաղաքականության պատճառով։
 
Այն, որ Ադրբեջանի նախագահը մտադիր չէ որևէ կերպ պահել իր խոստումը, վկայում է երեկվա նրա արարքից։ Նա հրամանագիր է ստորագրել Երևանի, կամ ինչպես ադրբեջանցիներն են ասում՝ Իրևանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի 140-ամյակը պետական մակարդակով նշելու վերաբերյալ։ Հրամանագրում առկա են ոչ միայն պատմության բազմաթիվ խեղաթյուրումներ, այլև, փաստացի, ոտնձգություններ են կատարվում Հայաստանի տարածքային ամբողջականության՝ մասնավորապես Երևանի նկատմամբ։
 
Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը կեղծել է պատմությունը, ներկայացնելով, թե իբր Զանգեզուրը, Երևանը, Սևանա լիճը պատկանում են իրենց։ Եվ այսօր մի կողմից «Խաղաղության պայմանագիր» կնքելու պատրաստակամություն հայտնելով, մյուս կողմից Ալիևը ինքն է անմիջապես հերքում իրեն՝ ցույց տալով, որ բացարձակ մտադիր չէ գնալ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման, այլ ընդհակառակը, հիմքեր է նախապատրաստում Հայաստանի վրա հարձակվելու։
 
Այս իմաստով Հայաստանի գործող իշխանությունները դարձել են Իլհամ Ալիևի բնական դաշնակիցը։ Պատերազմից հետո, իշխանությունը պահելու մոլուցքով տառապող փաշինյանական վարչախումբը, որևէ քայլ չի ձեռնարկել երկրի պաշտպանողականությունը բարձրացնելու, իսկ երեկ Գլխավոր շտաբի պետ նշանակվել է զինվորականության շրջանում առանձնապես մեծ հեղինակություն չվայելող մի զինվորական։
 
Ռուբեն Ներսիսյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular