ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի թիմը պարտվեց շվեյցարացիներին

ՍՊՈՐՏ

Բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարում խմբային փուլի արգելքը չհաղթահարելուց հետո 9-18-րդ տեղերի համար որակավորման երկրորդ խաղում մրցեց Շվեյցարիայի թիմի հետ եւ պարտություն կրեց 61:116 հաշվով։

Որակավորման առաջին խաղում Հայաստանի թիմը մրցել էր Ալբանիայի հավաքականի հետ եւ պարտություն կրել 58:74 հաշվով։

B ենթախմբում հայ բասկետբոլիստուհիները մեկնարկել էին հաղթանակով՝  առաջին տուրում 49:46 հաշվով պարտության մատնելով Վրաստանի թիմին։ Երկրորդ տուրում Հայաստանի թիմը 40:102 հաշվով պարտվել էր Իսրայելի թիմին, երրորդ տուրում՝ 30:101 հաշվով Գերմանիայի թիմին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular