Ամենը, ինչ օգտակար է աչքերի համար. ինչպես կանխարգելել տեսողության վատացումը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԺամանակակից մարդու, հատկապես՝ գրասենյակային աշխատողների ամենագործուն օրգանն աչքն է։ Բազմաթիվ փաստաթղթեր, համակարգչի առաջ անցկացվող անվերջ ժամեր, սմարթֆոնի օգտագործում, հեռուստացույցի դիտում… այս ամենը հանգեցնում է աչքերի լարվածության, ինչը, բնականաբար, բացասաբար է ազդում տեսողության վրա։ Ինչպե՞ս դադարեցնել տեսողության վիճակի վատացումը։ Estet-portal.com կայքը գրում է, որ շատ բան կախված է մեզանից։ Ինչը կարող է ամրացնել տեսողությունը. ավելի հեշտ է կանխարգելելը, քան բուժելը:
Ուշադրություն դարձրեք սննդին։ Աչքերի համար օգտակար են հետևյալ մթերքները.
• գազար՝ հարուստ է նյութով, որը մթության պայմաններում լավացնում է տեսողությունը,
• յուղոտ ձկներ՝ նպաստում են արյան շրջանառության կարգավորմանը, ամրացնում մկանները,
• մասուրի թուրմ կամ ցիտրուսների թարմ քամված հյութ՝ մեծ քանակով վիտամին C են պարունակում,
• սպանախ, կանաչ ոլոռ, կիվի, եգիպտացորեն, բրոկոլի՝ պարունակում են նյութեր, որոնք պաշտպանում են աչքի առողջությունը, կանխարգելում կատարակտի առաջացումը։
Հիշեք, որ համակարգչի առաջ աշխատելիս հարկավոր է պահպանել հետևյալ կանոնները.
1. Համակարգչի և աչքերի միջև հեռավորությունը նվազագույնը կես մետր պիտի կազմի։ Համակարգչին պետք է նայել ուղիղ։
2. Լուսավորությունը պետք է հավասարաչափ լինի։
3. Ցանկալի է օգտագործել խոնավեցնող միջոցներ, որոնք կկանխարգելեն չորությունը։
4. Խորհուրդ է տրվում նաև պաշտպանիչ ակնոց կրել։
Վարժություններ՝ աչքերի համար
1. Փակեք, ապա բացեք աչքերը։ Կրկնեք 4-5 անգամ՝ կես րոպե դադարով։
2. Մեկ րոպեի ընթացքում արագ թարթեք աչքերը։
3. Առանց գլուխը շարժելու՝ աչքերը տարեք ներքև, վերև, ապա կողք։ Կրկնեք փակ աչքերով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը