ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահվանից առաջ ի՞նչ է ասել Արմեն Գրիգորյանը՝ Իսագուլյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էսօր խոսել եմ դատարանում երջանկահիշատակ Արմեն Գրիգորյանի հետ։ Մենք արդեն պլանավորում էինք, թե ոնց ենք իրեն երեկոյան դիմավորելու, առաջիկա քայլերն էինք քննարկում։ Ինքը ինձ ասաց՝ Գառնիկ ջան, ես մի քիչ կուշանամ, սրանք ինձ կարող է էլի կալանքի տակ պահեն։ Մենք ուզում էինք նրան ուղիղ եթեր հրավիրել, բայց դա այդպես էլ չկայացավ ու այսօր այստեղ Արմենի փոխարեն նրա լուսանկարն է, ինչն իհարկե մեծ ցավ է բոլորիս համար։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում ասաց քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը։

«Ես այստեղ գալուց իրոք մտածում էի, որ այս հրապարակը գոնե այսօր պիտի բազմահազարանոց լինի, թեպետ հիմա մտածում եմ այս ժողովրդի անտարբերության վրա։ Այն, ինչ դատարանում այսօր կատարվեց Արմեն Գրիգորյանի մոտ աչքի առաջ,կարող  է կատարվել ձեզնից յուրաքանչյուրի աչքի առաջ։ Այո, դա կարող է պատահել յուրաքանչյուրի հետ, որովհետև այս իշխանությունները պարզապես էլ այլ ճանապարհ չունեն իրենց իշխանությունը պահելու համար»,- հավելեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular